BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սեյրան Օհանյան․ Չեմ բացառում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը

Սեյրան Օհանյան․ Չեմ բացառում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը
29.01.2017 | 14:20

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են և չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը՝ «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Սեյրան Օհանյանը:


«Մենք փորձում ենք ստեղծել համախոհների, գաղափարակիցների թիմ, որոնք կարող են լինել և մեկ կուսակցության, և տարբեր կուսակցությունների մեջ: Այսօր քաղաքական դաշտում ուսումնասիրման ժամանակահատված է, և նույնն էլ՝ մենք համապատասխան աշխատանք ենք տանում, որպեսզի ստեղծենք այդ համախոհների թիմը և դաշինք լինի, որոնք որ կարող են գնալ և հասնել հաջողությունների»,- նշեց Օհանյանը: Նա նշել է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպումներ եղել են և հանդիպումների ընթացքում որոշակի զրուցել են առաջիկա նպատակների շուրջ և այսօր յուրաքանչյուրը համախոհների իր թիմն է հավաքում, որպեսզի հետագայում տեսնեն, թե ինչ կարող է լինել: Սեյրան Օհանյանը միավորվելը չի բացառել՝ «Ոչ մի բան չի բացառվում, այսինքն՝ աշխատանքները ընթանում են»:


Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ինչ-որ պահի Գագիկ Ծառուկյանը կարող է միտքը փոխել և կրկին դուրս գալ քաղաքականությունից, նա պատասխանել է. «Ես չգիտեմ ով ինչպես է մտածում, համենայն դեպս ես իմ առջև խնդիր եմ դրել և իմ համախոհների թիմով, որոնք հիմնականում այսօր ձևավորվել են, եթե այդ թիմը ընդլայնվի, այդ թիմի հետ մենք գնալու ենք և նպատակ չունենք կանգնելու: Գնալու ենք մասնակցելու և ունենալու մեր դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում»:


«Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, որ մայր գետերից հեռացած առվակները չորանում են, լրատվամիջոցները դիտում են Հովիկ Աբրահամյանին և նաև Ձեզ ուղղված խոսք: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ»՝ հարցին Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես անձնական դաշտերից դուրս եմ աշխատում և աշխատում եմ բացարձակապես իմ մտածելակերպով, իմ նպատակների համար»:
Օհանյանը չի ընդունել իր հասցեին հնչող քննադատությունը, թե մեղավոր է 2008-ի մարտի 1-ի ողբերգության համար և պետք է կանգնի դատարանի առջև. «Որևէ մեկը դե՞մ է, որպեսզի այսօրվա գործող համապատասխան համակարգը, որը պետք է զբաղվի իրավական խնդիրներով ուսումնասիրի և մինչև վերջ բացահայտի, թե ովքեր այնտեղ ինչ դերակատարություն են ունեցել և ինչ մեղքի չափ ունեն»: «Այո, ես եղել եմ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ ՀՀ նախագահի հրամանագիրը արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Մարտի 1-ին Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ՝ ես պատասխան եմ տալիս»,- հավելեց նա:


«Ազատության» հարցին՝ իր կարծիքով այն ժամանակվա իշխանությունները մեղավորություն ունեի՞ն «Մարտի 1»-ի դեպքերի հետ կապված, Օհանյանը պատասխանեց. «Թող իրավապահ մարմինները խոսեն դրա մասին»:

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ